Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հացը վնասակար է ուղեղի համար

Հացը վնասակար է ուղեղի համար

Մարդու սննդակարգում հացն ամենահին արտադրանքներից է եւ այն կիրառվում է հնագույն ժամանակներից: Սակայն ամերիկացի սրտաբան Ուիլյամ Դեյվիսը ապացուցել է, որ այսօրվա հացաբուլկեղենը, նվազագույնը, ոչ մի օգուտ չի տալիս մարդուն:

 

Դեյվիսի խոսքով` ամերիկական կլինիկաներում վերջին ժամանկներում հաճախորդներն ավելի հաճախ են սկսել բողոքել տարօրինակ մի համախտանիշից, որը բնորոշվում է կենտրոնանալու հնարավորություն չունենալով: Անցած դարում նմանատիպ բան ԱՄՆ բժշկության մեջ չի գրանցվել, դրա համար այն հատուկ անուն է ստացել` մառախլապատ ուղեղ, հաղորդում է  MedikForum-ը:

 

Բժիշկ Ուիլյամ Դեյվիդը համարել է, որ ժամանակակից ցորենի մեջ պարունակվում  է գենոմոդիֆիկացված սպիտակուց, որը շարունակական հոգնածության եւ ավելորդ քաշի է հանգեցնում: Դեյվիսի խոսքով` ներկայումս  աճեցվող եւ մեր սննդի մեջ գտագործվող ցորենն արմատապես տարբերևվում է  40-50 տարի առաջվա ցորենից: Հացահատիկի բաղադրության մեջ նոր գլիադին սպիտակուց է հայտնվել: Գլիադինի գործողություններն օպիատաների հետ ազդում են ուղեղի որոշակի ընկալիչների վրա եւ մարդու մոտ ավելի շատ ախորժակ են առաջացնում: Հետեւաբար մարդն օրական ավելի մեծ քանակությամբ կալորիա է օգտագործում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ